ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության
05/08/2013 11:16

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության

ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է Իրանի հետ բարի կամքի համագործակցություն սկսելու իր պատրաստակամության մասին` Հասան Ռոուհանիի իշխանության գալուց հետո:

RBC-ի փոխանցմամբ, Սպիտակ տունը կարծում է, որ Թեհրանի համար այժմ եկել է համապատասխան ժամանակը միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները ցրելու և միջազգային պարտավորությունները կատարելու համար:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ եթե Իրանի նոր կառավարությունը ցանկանում է խնդրին լրջորեն մոտենալ և գտնել խնդրի խաղաղ լուծում, ապա նրանք ի դեմս ԱՄՆ-ի գործընկներ կգտնեն:

Նշվում է, որ Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայացել էր նախօրեին: 

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության