Էստոնիայում ալբինոս-կենգուրու է ծնվել (Տեսանյութ)
05/08/2013 19:30

Էստոնիայում ալբինոս-կենգուրու է ծնվել (Տեսանյութ)

Էստոնիայի Մուհու կղզու ֆերմաներից մեկում ծնվել է ալբինոս-կենգուրու, որի ծնունդը շատ հազվագյուտ երևույթ է:

Rt.ru-ի փոխանցմամբ, փորձագետները նշել են, որ այդպիսի կենգուրուների ծնունդի հավանականությունը 1/1000-ի է:

Նախկինում այդ ֆերմայում բուծում էին ջայլամների, իսկ այժմ Ավստրալիայից բերված կենգուրուներին, ինչը ավելի շահավետ է:

Նշվում է, որ բնության մեջ ալբինոս -կենգուրուները երկար չեն ապրում, քանի որ նրանց գույնը թույլ չի տալիս նրանց պատսպարվել գիշատիչներից:

 

Էստոնիայում ալբինոս-կենգուրու է ծնվել (Տեսանյութ)