.jpg)
Լապորտա. «Պեպը ստիպված էր կատարել Ռոսելի պարտականությունները»
«Բարսելոնի» նախկին նախագահ Ժոան Լապորտան շարունակում է հանդես գալ կտրուկ հայտարարություններով` իր վրա բևեռելով ԶԼՄ-ների ուշադրութունը: Այս անգամ նա նշել է, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր աշխատել կատալոնյան ակումբում:
«Մոուրինյոն ուզում էր գլխավորել «Բարսելոնը», բայց մենք նախապատվությունը տվեցինք Գվարդիոլային` պայմանագիր կնքելով նրա հետ: Ես չեմ հարգում ինձ հաջորդած նախագահ Սանդրո Ռոսելին, քանի որ Պեպը ստիպված էր կատարել նաև նրա պարտականությունները: Ռոսելը գործում է ակումբի հետաքրքրությունների շրջանակից դուրս»,- հայտարարել է Լապորտան:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն կատալոնյան թիմում աշխատել է 1997 թ.` լինելով գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնի օգնականը: