.jpg)
Մինասյանը հրապարակել է ընտրանու մարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի օգոստոսի 10-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ffa.am-ը:
Օգոստոսի 10-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Օգոստոսի 10-ին` ժամը 19:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Օգոստոսի 11-ին և 12-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ազգային հավաքականը կանցկացնի 2-ական փակ մարզում:
Օգոստոսի 13-ին մեր ընտրանին կմեկնի Ալբանիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացնի վերջին մարզումը:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:45-ին, Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: