Կառլեն Մկրտչյան. «Մենք դեռ հնարավորություններ ունենք»
05/08/2013 18:59

Կառլեն Մկրտչյան. «Մենք դեռ հնարավորություններ ունենք»

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը դոնեցկյան ակումբին տված հարցազրույցում խոսել է «Չեռնոմորեցի» հետ հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ «Մետալուրգն» անսպասելիորեն պարտվել էր նվազագույն հաշվով:

«Մենք պարտվեցինք` ամբողջ հանդիպման ընթացքում ունենալով դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ: Թույլ տվեցինք բազմաթիվ սխալներ, որոնցից հետագայում պետք է խուսափել: Հանուն արդարության պետք է նշեմ, որ մրցակիցը ևս կարող էր մի քանի դրվագներում հաջողության հասնել:

Իմ խաղընկերները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները: Չստացվեց գոլ հեղինակել: Եթե ուզում ես հաղթել, ապա պարտավոր ես գոլ խփել` միաժամանակ սեփական դարպասն անառիկ պահելով: Դեռ ոչինչ կորած չէ: Պետք է հավատալ սեփական ուժերին: Մենք ապացուցել ենք, որ լավ թիմ ունենք և կարող ենք բախտի անիվը թեքել մեր կողմը: Մենք դեռ ունենք հնարավորություններ:

Յուրաքանչյուր թիմի համար շատ կարևոր են երկրպագուները: Մենք ևս խաղում ենք նրանց համար: Երբ նրանք աջակցում են մեզ, հավելյալ ուժեր են գալիս: Ուզում ենք նրանց ուրախություն պարգևել` ողջ ուժերը ներդնելով խաղադաշտում»,- նշել է Մկրտչյանը:
 

Կառլեն Մկրտչյան. «Մենք դեռ հնարավորություններ ունենք»