.jpg)
Մոուրինյոն անհամբեր սպասում է «Ռեալի» հետ մրցավեճին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՄՆ-ում անցկացվող միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում «Միլանի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ եզրափակչում իր սաները կմրցեն յուրահատուկ թիմի` Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ռեալը» խաղում է իմ կազմակերպած մրցաշարում: «Չելսի» տեղափոխվելուց հետո անհամբեր սպասում էի մադրիդյան թիմի հետ հանդիպմանը, որն այս պարագայում շատ հավանական է:
Իմ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին սպասում է հիանալի մրցավեճ: Մենք խաղադաշտ դուրս կգանք և կմրցենք յուրահատուկ մի թիմի հետ, որն ունի հոյակապ խաղացողներ: «Չելսիի» համար խնդիր դրված չէ անպայման հաղթել եզրափակչում, քանի որ առաջին խաղակեսում հանդես կգան այն ֆուտբոլիստները, ովքեր չեն խաղա 2-րդում»,- հայտարարել է Մոուրինյոն: