Բեռնատարը բախվել է ԿԸՀ նախագահի ավտոմեքենային
05/08/2013 16:43

Բեռնատարը բախվել է ԿԸՀ նախագահի ավտոմեքենային

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի  և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի  ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com կայքը:

Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը: Կայքի հաղորդմամբ`  KIA-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում, և այն սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ տեղեկությունների, վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:  

Բեռնատարը բախվել է ԿԸՀ նախագահի ավտոմեքենային