Ռամոս. «Հիմնական տեղի համար պայքարը սրացել է»
05/08/2013 20:25

Ռամոս. «Հիմնական տեղի համար պայքարը սրացել է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ վերջին շրջանի փոփոխություններից հետո «Արքայական ակումբում» հիմնական տեղի համար պայքարն ավելի է սրացել: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:

«Վերջին խաղերին Իկեր Կասիլյասը հիմնական կազմում էր, և դա մեզ համար ամենևին զարմանալի չէր: Նա նախկինի պես շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահը: Իկերի ուժեղ կողմերից ոչինչ չի պակասել:

Մեր բախտը բերել է, որ նման ֆուտբոլիստ է պաշտպանում «Ռեալի» դարպասը: Նա իր նվիրվածությունը երկար տարիներ ապացուցել է իր հուսալի խաղով: Ամեն դեպքում, Դիեգո Լոպեսը նախորդ մրցաշրջանում ևս վատ հանդես չեկավ: Վերջին շրջանում «Ռեալում» սրացել է պայքարը` հիմնական տեղի համար»,- հայտարարել է Ռամոսը:
 

Ռամոս. «Հիմնական տեղի համար պայքարը սրացել է»