.jpg)
ԱՄՆ-ն երկարաձգել է իր դեսպանատների և հյուպատոսարանների փակումը
Ամերիկայի Միացյալ Նահանգները երկարաձգել է Մերձավոր Արևելքում իր դեսպանատների և հյուպատոսարանների փակումը, որոնք փակվել էին կիրակի՝ կապված Ալ-Քայիդայի նոր սպառնալիքների հետ։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մյուս դիվանագիտական կենտրոնները Քաբուլում, Բաղդադում, Ալժիրում, որ փակվել էին երեկ, այսօր կբացվեն։
Աբու Դաբիում, Ամմանում, Կահիրեում, Դոհայում, Դուբայում, Քուվեյթում, Մանամայում, Մուսկատում, Տրիպոլիում, Անտանանարիվույում ԱՄՆ ներկայաչուցչությունները փակ կլինեն մինչև շաբաթ օրը։
Նշենք, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ևս կիրակի օրը փակել էին իրենց դեսպանատները Եմենում, երբ ուրբաթ օրը ԱՄՆ-ը հայտարարեց, որ Ալ Քայիդան հնարավոր է հարձակումներ է նախապատրաստում օգոստոսին՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: