.jpg)
Նստացույցի ակտիվիստներից մեկին տեղափոխել են հիվանդանոց
Քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնությունը:
Բժիշկներն ախտորոշել են արևահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում...
Աղբյուրը հիշեցնում է, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չի թույլատրել վրան կամ հովանոց տեղադրել:
Հիվանդանոցում, ըստ աղբյուրի, բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվանդանոցից: Այսօր առավոտյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից` կատետրը ձեռքին գնացել քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ: