ՊՆ մամուլի քարտուղար. Հակառակորդին տրվելու է շեշտակի պատասխան
06/08/2013 13:36

ՊՆ մամուլի քարտուղար. Հակառակորդին տրվելու է շեշտակի պատասխան

Հայկական կողմը տվել ու տալու է շեշտակի պատասխաններ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Սադրանքները հակառակորդի կողմից շարունակվում են: Այս օրերի ընթացքում զինծառայողներ են վիրավորվել: Մեր պատասխանը չի ուշանա և ինչպես միշտ կլինի շատ ավելի հզոր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ ադրբեջանական բոլոր զոհերի համար պատասխանատվությունն այսուհետ կրում է միայն ադրբեջանական կողմը: Հայկական Զինված ուժերը պատասխան հարված են հասցնելու այնքան ժամանակ, քանի դեռ հակառակորդը չի հրաժարվել իր սադրիչ քաղաքականությունից:

Նախորդող հրապարակումներ՝ Հակառակորդի արձակած գնդակից զինծառայող է վիրավորվել

Այգեպարի գյուղապետ. Հիմնականում դիրքերում են կրակել, գյուղի վրա՝ քիչ



ՊՆ մամուլի քարտուղար. Հակառակորդին տրվելու է շեշտակի պատասխան