Արցախում 20-ամյա զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել
06/08/2013 11:19

Արցախում 20-ամյա զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել

Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանի գործով մեղադրանք է առաջադրվել մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին:

Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ քննչական ծառությունից: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ), 358 պրիմ հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը), և 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

Նախորդող հրապարակում՝ Արցախում զինվոր է մահացել

Արցախում 20-ամյա զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել