Բենզեմայի գործակալ. «Կարիմը կմնա «Ռեալում»
06/08/2013 20:31

Բենզեմայի գործակալ. «Կարիմը կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Դյազիրին կտրականապես հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր հաճախորդը մտադիր է մարզական կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Ի՞նչ «Ռոմա», մի ծիծաղեցրեք ինձ: Ի՞նչ իմաստ ունի «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստին տեղափոխվել մի ակումբ, որն անգամ եվրագավաթների խաղարկություններին մասնակցելու իրավունք չի նվաճել: Եվ այն էլ հիմա, երբ Բենզեման հիմնական կազմում չունի մրցակից:

Բացի այդ, Կարիմին շատ է դուր գալիս Մադրիդը և նա կշարունակի հանդես գալ «Արքայական ակումբում»,- հայտարարել է գործակալը:
 

Բենզեմայի գործակալ. «Կարիմը կմնա «Ռեալում»