Տիգրան Բարսեղյանը Երևանի նոր գլխավոր ճարտարապետն է
06/08/2013 14:13

Տիգրան Բարսեղյանը Երևանի նոր գլխավոր ճարտարապետն է

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տ. Բարսեղյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Նշենք, որ Տ. Բարսեղյանը նաև Ստեփանակերտի օդանավակայանի ճարտարապետն է:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվելու է Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: 

 

Տիգրան Բարսեղյանը Երևանի նոր գլխավոր ճարտարապետն է