.jpg)
Ֆլորիդայում մահապատժի են ենթարկել հոգեկան հիվանդին՝ 8 մարդու սպանելու համար
Ֆլորիդայում օգոստոսի 5-ին մահապատժի են ենթարկել 65-ամյա Ջոն Ֆերգյուսոնին 8 մարդու սպանության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ջ. Ֆերգյուսոնի փաստաբանները փորձում էին նրան փրկել մահապաժից այն հիմքով, որ Ջ. Ֆերգյուսոնը հոգեկան հիվանդ է ճանաչվել, նրա մոտ ախտորոշվել է պարանոիդալ շիզոֆրենիա:
Նրա մահապատժին դեմ էին արտահայտվում նաև մի շարք բժիշկներ, որոնց խոսքով՝ նա չի հասկանա իր պատժի էությունը:
Ջ. Ֆերգյուսոնը դատապարտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդկանց հետ վիճաբանության ժամանակ 6 մարդու սպանության և մեկ տարի անց՝ երկու դեռահասի սպանության համար:
Նրա մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել 21 տարեկանում, այն բանից հետո, երբ գլխի վնասվածք է ստացել ոստիկանի կողմից:
Մահապատժի երեկոյան բանտի առաջ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ի պաշտպանություն Ջ. Ֆերգյուսոնի: Ինքը՝ Ջ. Ֆերգյուսոնը իրեն «Աստծո արքայազն» է անվանել և խոստացել «վերադառնալ»: