Անփոխարինելի տնական բալզամ մազերի համար
06/08/2013 20:48

Անփոխարինելի տնական բալզամ մազերի համար

Թեյը վիտամինների մի ամբողջ փունջ է պարունակում, որոնք այնքան անհրաժեշտ են մեր մաշկին և մազերին՝ հատկապես В խմբի, ինչպես նաև՝ Р ևС վիտամինները:

Մուգ գույն ունեցող յուղոտ մազերը խորհուրդ է տրվում լվանալուց հետո ողողել սև թեյի տաք թուրմով: Դա քչացնում է գլխի մաշկի և մազերի յուղայնությունը, վերացնում է գրգռվածությունը, մազերին տալիս է փայլ:

Թեյի շնորհիվ մազերը դառնում են փայլուն և մետաքսանման, իսկ գլխամաշկի բորբոքային և ալերգիկ երևույթները վերանում են:

Չոր և կոտրտվող մազերի համար այս հասարակ դիմակն անփոխարինելի է:
Դեղնուցը հարիր 1 ճաշի գդալ ձեթով: Զանգվսւծը քսիր մազերիդ, փաթաթիր սրբիչով և թող 30 րոպե: Հետո մազերդ մանրազնին կերպով շամպունով լվա և ողողիր դինջի թուրմով: Նկատի ունեցիր, այս դիմակի ազդեցությունը միայն երեք ամիս հհտո ակնառու կլինի:

Բաց գույնի մազերին ոսկեգույն երանգ կհաղորդի երիցուկը: 1 բաժակ երիցուկը եփեք 1լ եռացրած ջրով, թողեք սառչի, քամեք և որպես դիմակ դրեք մազերին:

Աղբյուրը` doctors.am
 

Անփոխարինելի տնական բալզամ մազերի համար