.jpg)
Երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում և հազվադեպ են հիվանդանում
Լոնդոնի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում և հազվադեպ են հիվանդանում:
Հետազոտությանը մասնակցել են 52-79 տարեկան 3800 մարդ:
Ըստ փորձարկումների նրանք պարտավոր էին օրվա մեջ չորս անգամ գրառել իրենց զգացողությունների մասին, որպեսզի պարզ դառնա երջանկության մակարդակը: Հետազոտության բոլոր մասնակիցները եղել են նույնքան առողջ, ունեցել են նույն կրթությունը, գտնվել են սոցիալական միևնույն մակարդակում:
Գիտական ուսումնասիրության հաջորդ փուլում մասնակիցները բաժանվել են երեք խմբի. երջանիկ, միջին և դժբախտ: Երբ մի քանի տարի հետո այդ խմբերում գնահատվել է մահացության ցուցանիշը, պարզվել է, որ բոլորից երկար ապրել են երջանիկ խմբի անդամները:
Նրանց թվում մահացել է մասնակիցների 3,6%-ը, այն դեպքում, երբ միջին և դժբախտ խմբերի համար այդ թիվը կազմել է համապատասխանաբար 4,6% և 7,3%: