.jpg)
Ճաշից հետո զբոսնելը կօգնի խուսաթել շաքարային դիաբետից
Ամերիկացի բժիշկները հետազոտության միջոցով պարզել են, որ սնունդն ընդունելուց հետո զբոսնելը նվազեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը:
Զբոսանքից հետո առնվազն երեք ժամ շաքարի քանակությունն արյան մեջ մի քանի անգամ նվազում է: Արդյունավետ կարող էլ լինել նաև 15 րոպեանոց զբոսանքը ճաշելուց կես ժամ հետո:
Ճաշը` որպես կանոն, ամենահագեցած սննդի ընդունումն է օրվա մեջ, որից հետո կտրուկ աճում է շաքարի պարունակությունն արյան մեջ և դրա բարձր մակարդակը կարող է պահպանվել անգամ գիշերը:
Այդ պատճառով ճաշից հետո զբոսանքն ու վարժություններ անելը չափազանց կարևոր է: Դրանց միջոցով կարգավորվում է մարսողությունն ու հետևաբար նաև շաքարի մակարդակն արյան: