«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին
06/08/2013 17:41

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

Երևանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, և կոչ արեցին համազգային համախմբման:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով միասնականության և պայքարի հետևողական ջատագով, ողջունում և իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին` հուսալով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին