Իվանիշվիլի.Վրաստանը չի պատրաստվում ուժով վերադարձնել Հարավային Օսիան
06/08/2013 19:25

Իվանիշվիլի.Վրաստանը չի պատրաստվում ուժով վերադարձնել Հարավային Օսիան

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է տեղի ունենա միայն խաղաղ ճանապարհով:

Mk.ru-ի փոխանցմամբ, Իվանիշվիլին նշել է, որ միակ ճանապարհը`եղբայրական, բարեկամական կապերի հաստատումն է:

Ըստ նրա, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ուժ բառը:

Բ. Իվանիշվիլիի խոսքերով, իրենք պետք է կառուցեն ժողովրդավարական, տնտեսապես ուժեղ երկիր և օսերի ու աբխազների մոտ արթնացնել միասին ապրելու ցանկություն:

 

Իվանիշվիլի.Վրաստանը չի պատրաստվում ուժով վերադարձնել Հարավային Օսիան