.jpg)
Լեբրոն Ջեյմսի կոչը` երկրպագուներին
«Մայամի Հիթի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը հանդես է եկել կոչով, որն ուղղված է իրեն շրջապատող մարդկանց և հատկապես` երկրպագուներին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ինձ համար դժվար է դարձել փողոց դուրս գալը, իսկ ես ուզում եմ լավ ժամանակ անցկացնել: Իհարկե, դա ինձ համար հաճելի է, քանի որ այն իմ կենսակերպի մի մասն է և ես ոչինչ չեմ ցանկանում փոխել: Բայց 15 տարեկանից ի վեր գտնվում եմ բոլորի ուշադրության կենտրոնում և երբեմն ուզում եմ ասել` վերջ, սակայն դրա իրավունքը չունեմ և պետք է ոգեշնչեմ երիտասարդներին: Խնդրում եմ, ինձ ազատություն տվեք»,- հայտարարել է Ջեյմսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին տեղի կունենա հայտնի բասկետբոլիստի պսակադրության արարողությունը: