Մարո Գուլոյանի ինքնասպանության գործը Կոտայքի մարզում չի քննվելու
06/08/2013 14:23

Մարո Գուլոյանի ինքնասպանության գործը Կոտայքի մարզում չի քննվելու

Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործի քննությունը Կոտայքի մարզում այլևս չի իրականացվելու
2013թ. հունիսի 17-ին Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից ՀՀ Գլխավոր դատախազւթյանը ներկայացվել էր դիմում Մարո Գուլոյանի գործով վարույթի անօրինական կարճման որոշման դեմ:

Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կայացված ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից, վերացվեց: Հուլիսի 11-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն` գործի քննությունը Երևան տեղափոխելու վերաբերյալ:

Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին` գործի նախաքննության կատարումը մեկ այլ քննչական մարմնի հանձնարարելու համար:

Խորին շնորհակալոթյուն հայտնելով ՀՀ Գլխավոր դատախազությանը նախաքննության օրինականության վերահսկողության ապահովման համար` տուժող կողմը հուսով է, որ գոնե նոր քննչական մարմնի կողմից Մարո Գուոյանի կասկածելի մահվան դեպքը կքննվի պրոֆեսիոնալ, առանց կողմնապահության և օրենքի պահանջների կոպիտ խախտման»:

Նախորդող հաղորդագրություն՝ Մարո Գուլոյանի ինքնասպանության գործով դատական նիստը` հունիսի 27-ին

Մարո Գուլոյանի փաստաբանները այսօր հանդիպելու են Գլխավոր դատախազի տեղակալին

«Մարո Գուլոյանի գործը պետք է բերվի Երևան, հակառակ դեպքում` ամենը իզուր է» 

Մարո Գուլոյանի ինքնասպանության գործը Կոտայքի մարզում չի քննվելու