Ռիոյի խաղերի մեկնարկին մնացել է 3 տարի
06/08/2013 20:47

Ռիոյի խաղերի մեկնարկին մնացել է 3 տարի

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 3 տարի (1095 օր): Այս մասին կրկին անգամ շտապում է հիշեցնել ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հանրահայտ «Մարականա» մարզադաշտում:

Ռիոյի համաշխարհային մարզահանդեսի նշանակությունը պատմական է, քանզի Հարավային Ամերիկայում առաջին անգամ են անցկացվելու օլիմպիական խաղեր:

Նորակառույց և հիմնանորգովող մարզահամալիրներում, մինչ խաղերի մեկնարկը, միջազգային ստուգողական մրցաշարեր են նախատեսված` 2015 թ. օգոստոսից մինչև 2016 թ. ապրիլը:

Հիշեցնենք, որ ավելի քան 200 երկրների մարզիկ-մարզուհիներ մեդալների համար պայքար կմղեն օգոստոսի 5-21-ը:
 

Ռիոյի խաղերի մեկնարկին մնացել է 3 տարի