.jpg)
Նորքի հեռուստաաշտարակի մոտ պայթուցիկ սարքեր և զինամթերք են հայտնաբերել
Օգոստոսի 5-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում նյութեր են ստացվել, որ ս/թ հուլիսի 11-ին, ժամը 10.05-ին, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Նորքի հեռուստաաշտարակից քիչ վերև գտնվող տարածքում կան պայթուցիկ սարքեր և զինամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնած Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը ժամը 11.30-ին Գ. Հովսեփյան փողոցի թիվ 32 տանը հարակից անտառամերձ տարածքում հայտնաբերել էր տնտեսական պարկ, այնուհետև անհապաղ հրավիրվել էին սակրավորներ, որոնք պարկից հանել էին «Ֆ-1» տիպի 10 նռնակ` իրենց պայթուցիչներով, «ՌԳԴ» տիպի նռնականետի 2 նռնակ` կրիչներով, և 33 տուփ /1 տուփում-30 հատ/ 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի տարբեր տեսակի /հետագծով և առանց հետագծի/ փամփուշտներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: