Գողության 28 դեպքից բացահայտվել է 13-ը
06/08/2013 20:32

Գողության 28 դեպքից բացահայտվել է 13-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: 

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 24-ը, գողության 28 դեպքից` 13-ը, խարդախության 11 դեպքից` 7-ը, խուլիգանության 6 դեպքից` 5-ը, իսկ կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Գողության 28 դեպքից բացահայտվել է 13-ը