Ռոնալդուն նոր պայմանագիր է ստորագրել
06/08/2013 20:41

Ռոնալդուն նոր պայմանագիր է ստորագրել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն: Աղբյուրը նշում է, որ պաշտոնապես այս մասին կհայտարարվի ավելի ուշ:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թ., որի համաձայն պորտուգալացին տարեկան կվաստակի 17 մլն եվրո գումար: Այսպիսով` Ռոնալդուն կդառնա Իսպանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Բացի այդ, Ռոնալդուի պայմանագրում կա փոփոխված կետ` կապված իր արտաքինը կոմերցիոն նպատակներով օգտագործելու հետ: Այժմ հարձակվողին է պատկանում 60 տոկոսը:

Հավելենք, որ «Ռեալում» անցկացրած այս 4 տարիների ընթացքում Քրիշտիանուն մասնակցել է 199 հանդիպման` դառնալով 201 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ:
 

Ռոնալդուն նոր պայմանագիր է ստորագրել