.jpg)
Բրեյվիկին համալսարան չեն ընդունում. Նա դպրոցը չի ավարտել
Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բերյվիկին, ով ցանկանում էր սովորել Օսլոյի համալսարանում, չեն ընդունել, քանի որ մաթեմատիկայի քննությունը չի հանձնել: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Նա չի ավարտել միջնակարգ դպրոցը և չի հանձնել ավարտական քննությունները, որոնց արդյունքների հիման վրա ընդունվում են նորվեգական ԲՈՒՀ-եր: Ահաբեկչի փաստաբանի խոսքերով, որոշ առարկաներ նա արդեն հանձնել է մեծ տարիքում, սակայն դեռևս մաթեմատիկան հանձնել է պետք:
Բրեյվիկն ավելի վաղ ասել էր, որ դպրոցից հետո սովորել է համացանցում և դա փոխարինել է 8 տարվա համալսարանական կրթությանը: Նորվեգիայի կրթության նախարարությունն իր հերթին արդեն հայտարարել է, որ կարող է վերանայել բանտարկյալների համար կրթության իրավունքը, որպեսզի թույլ չտրվի 77 մարդու կյանք խլած մարդասպանին սովորել: