Մարդկանցով նավակը շրջվել է Սևանա լճում
06/08/2013 14:08

Մարդկանցով նավակը շրջվել է Սևանա լճում

Նախօրեին ժամը 20.10-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանրային 2-րդ լողափի մոտ հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են որ մարդկանցով նավակը ուժեղ քամու հետևանքով հայտնվել է լճի խորքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ջրափրկարար-ջրասուզակները:

Ժամը 20.30-ին ջրափրկարար-ջրասուզակները հանրային լողափին են մոտեցրել լճի խորքում հայտնված նավակը, որի մեջ եղել են Ա. Կ.-ը (20 տ.) և Ն. Հ.-ը (21 տ.): 

Մարդկանցով նավակը շրջվել է Սևանա լճում