.jpg)
Ավտովթար է տեղի ունեցել Շաքի-Գորիս ճանապարհին
Այսօր առավոտյան ժամը 08.19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: