.jpg)
Շարապովան` տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհի
Ռուս հայտնի թենիսիստուհի Մարիո Շարապովան խոստովանել է, որ մեզանից շատերի նման ինքն էլ չի սիրում շաբաթվա առաջին օրը: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
«Շատերի պես ես էլ չեմ սիրում երկուշաբթիները, սակայն, ինչ արած, ստիպված ենք աշխատել»,- նշել է Շարապովան:
Հիշեցնենք, որ «Forbes»-ի վարկածով Մարիան գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը` նախորդ տարվա հունիսից մինչև 2013 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 29 մլն եվրո և առաջ անցնելով Սերենա Ուիլյամսից և Նա Լիից: