.jpg)
Խանութից փախած օձը խեղդել է երկու երեխաների
Քեմբլթոնում կենդանիների խանութից փախած օձը մտել է բնակարան և խեղդել երկու փոքրիկ երեխաների: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
3 մետրանոց օձին հաջողվել է դուրս սողալ բնակելի շենքի առաջին հարկում գտնվող խանութի ցուցափեղկից և բարձրանալ երկրորդ հարկ, որտեղ էլ եղել են 5 և 7 տարեկան երկու եղբայրները՝ Քոնար և Նոա Բարտը:
Ոստիկանները բռնել են օձին, սակայն այս դեպքը շոկի մեջ է գցել քաղաքի բնակիչներին: Այժմ ուսումնասիրվում է, թե ոնց է կարողացել օձը դուրս սողալ ակվարիումից:
Դեպքի օրը խանութը փակ է եղել, իսկ համացանցում նշված հեռախոսահամարին ոչ մեկը չի պատասխանել: Պաշտոնապես խանութը փակվել է մի քանի տարի առաջ: