.jpg)
Սիրիայում գրոհայինները մահապատժի են ենթարկել 450 քրդի
Սիրիայի հյուսիսում «Ջեբհետ ան-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունները դաժան հաշվեհարդար են տեսել:
Dni.ru-ի փոխանցմամբ, գրոհայինները մահապատժի են ենթարկել 450 խաղաղ բնակչի`120 երեխայի, 330 կանանց և տարեց մարդկանց:
Հաշվեհարդարը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանակից Տելլ-Աբյադ քաղաքում:
Նշվում է, որ գրոհայինները հաշվեհարդար են տեսել քրդերի հետ, քանի որ վերջիններս նրանց պարտության էին մատնել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մարտերում: