.jpg)
06/08/2013 18:17
Սիրիացի գրոհայինները գրավել են Հալեպի ռազմակայանը
Բաշար Ասադի դեմ պայքարող գրոհայինները գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի կարևորագույն ռազմակայանը:
Rg.ru-ի փոխանցմամբ, Մենահ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմակայանի համար մարտերը ընթանում էին վերջին մեկ ամսվա ընթացքում:
Ի վերջո, երկար մարտերից հետո գրահայինները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել այդ ռազմավարական կառույցը:
Նշվում է, որ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է 100.000 մարդ: