.jpg)
«Թալիբանը» բոյկոտում է Աֆղանստանի ընտրությունները
«Թալիբան» շարժումը բոյկոտելու է հաջորդ տարի կայանալիք Աֆղանստանի նախագահական ընտրությունները և շարունակելու է պայքարը մինչև երկրից դուրս չբերվեն օտարերկյա զորքերը:
Իտար-Տասսի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է թալիբների առաջնորդ, մոլա Մոհամեդ Օմարը:
Թալիբների այդ հայտարարությունը կարող է կասկածի տակ դնել Քաթարում նախատեսվող Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և «Թալիբան» շարժման մինչև նախատեսված բանակցությունների արդյունավետությունը:
Մինչ այդ, շարժումը 2 անգամ մերժել է նախագահական ընտրություններին մասնակեցլու առաջարկությունները: