.jpg)
Աշխարհի ամենահանգիստ վայրում գտնվող տունը վաճառվում է 77 մլն-ով. Ֆոտոշարք
Այս գեղեցիկ առանձնատունը հավակնում է լինել աշխարհում ամենահանգիստ տունը։ Լեման լճի ափին գտնվող առանձնատունը վաճառվում է մոտ 77 միլիոն դոլարով։

Առանձնատունն ունի լողավազան, թուրքական բաղնիք, սպա, սաունա, մերսման սենյակ, հյուրասենյակ ՝ դեպի լիճ բացվող հիանալի տեսարանով։

Առանձնատան գնորդի հարևաններն են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Միխայել Շումախերը, Ֆիլ Կոլինսը։
Sotheby's International-ի մամլո քարտուղարն ասել է, որ սա շուկայում ամենաթանկ առանձնատներից մեկն է։

4-հարկանի առանձնատունը տարածվում է ավելի քան 13 000քմ-ի վրա։ Առանձնատանը կա նաև ապակե վերելակ։




