Բարաք Օբաման չի հանդիպի Վլադիմիր Պուտինին Սնոուդենի պատճառով
07/08/2013 19:13

Բարաք Օբաման չի հանդիպի Վլադիմիր Պուտինին Սնոուդենի պատճառով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումը, քանի որ Ռուսաստանը որոշել է ժամանակավոր ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին: Այս մասին ԱՄՆ նախագահի ազագային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը ասել է Fox News-ի եթերում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

«Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ այն ուղղություններով, որոնցում համակարծիք ենք: Սակայն այս դեպքում անվտանգության ծառայությունն ու նախագահը` մենք բոլորս միաձայն էինք` իմաստ չունի մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին»,- ասել է Ռոդսը:

Ռոդսն ավելացրել է, Սնոուդենի հետ կապված պատմությունն ավելի է խորացրել երկու երկրների հարաբերություններում եղած խնդիրները և այս համատեքստում նախագահ Օբաման համոզված է, որ G20-ի շրջանակներում կայանալիք իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումն այլևս իմաստ չունի.

«Քանի որ այս իրավիճակում դժվար թե հնարավոր լինի ինչ-որ հարցում առաջընթաց գրանցել»,- ավելացրել է Ռոդսը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ՌԴ իշխանությունները որոշեցին ժամանակավոր ապաստան տրամադրել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենին, ով արդեն մեկ ամիս է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում էր:

 

Բարաք Օբաման չի հանդիպի Վլադիմիր Պուտինին Սնոուդենի պատճառով