2 տարի առաջ Բեյլը կարող էր տեղափոխվել Կատալոնիա
07/08/2013 19:56

2 տարի առաջ Բեյլը կարող էր տեղափոխվել Կատալոնիա

Դեռևս 2 տարի առաջ կատալոնյան ակումբը կարող էր ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլին, ում ծառայություններով ներկայումս հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, «Բարսելոնի» ղեկավարությունը փոխհամաձայնության էր եկել անգլիացիների հետ, և Գարետի համար «Տոտենհեմը» պահանջում էր 40 մլն եվրո: Բայց կատալոնյան թիմի նախագահ Սանդրո Ռոսելը շատ էր համարել այդ գումարը և գերադասել էր ձեռք բերել «Վալենսիայի» ֆուտբոլիստ Խորդի Ալբային:

Հիշեցնենք, որ հիմա «Արքայական ակումբը» Բեյլի համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո:
 

2 տարի առաջ Բեյլը կարող էր տեղափոխվել Կատալոնիա