.jpg)
ՀԿ-ները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը
Տրանսպորտի ոլորտում աշխատող ՀԿ-ները պահանջում են Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն ներկայացնող Գևորգ Դոստուրյանը շեշտեց, որ Հայաստանի տրանսպորտը հայտնվել է կոլապսի մեջ, որի մեղավորը տրանսոպրտի նախարարությունն է` ի դեմս նախարարի:
Գ. Դոստուրյանը նշեց, որ նախարարությունը պետք է միջոցներ ձեռք առներ ու չի արել: Նախ այն, որ տրանսպորտային երթուղիները պետք է պատկանեն պետությանը, ոչ մասնավորին. «Առաջացել է գծի տեր հասկացությունը, թանկացումների մասին տեղյակ էր նախարարությունը ու ոչինչ չի արել, չկան սոցիալական մոտեցումներ փոխադրումներին և այլն»:
Ավտովարորդների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ տրանսպորտում քաոսային իրավիճակ է նաև տաքսիների առումով, քանի որ հավասարություն չկա` աշխատում են և՛ դեղին, և՛ սպիտակ պետհամարանիշներով:
Կա տրանսպորտի տեսչություն, որն ըստ նրանց պետք է դուրս գա փողոց և հավասարություն ապահովի:
Բանախոսներին կոչ արեցին համատեղ մշակել օրենքը` ոլորտը կարգավորելու համար, նրանք համոզված էին, որ ոլորտը մեկ ամսում հնարավոր է կարգավորել: