Մթերքներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև` կօգնեն ձեզ նիհարել
07/08/2013 20:17

Մթերքներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև` կօգնեն ձեզ նիհարել

Կան մթերքներ, որոնց օգտագործումը ոչ միայն հաճելի է, այլև` շատ օգտակար ձեր օրգանիզմի ու կազմվածքի համար: Այսպիսով, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

1. Ավոկադոն հարուստ է գլյուտատինով, որը քայքայում է որովայնի շրջանի ճարպերը: Մասնագետներն առաջարկում են օրական ուտել մրգի մեկ քառորդը` ոչ ավելի: Նշենք նաև, որ ավոկադոն հագեցնում է քաղցը:

2. Նուշը պարունակում է երեք ճարպաթթու և պրոտեին, որոնք նպաստում են նիհարելուն: Խորհուրդ է տրվում օրական ուտել գոնե հարյուր գրամ նուշ:

3. Կանաչ թեյը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, պարունակում է օքսիդանտներ, որոնք ունեն ճարպ քայքայող ազդեցություն:

4. Որոշ մարդկանց մոտ սթրեսը դառնում է գիրութան պատճառ, որից ազատվելու համար արդյունավետ միջոց է ելակը: Այն պարունակում է վիտամին C, որը քայքայում է ավելորդ ճարպերն ու բարձրացնում տրամադրությունը:

5. Օրգանիզմին օրական անհրաժեշտ է ութ բաժակ ջուր, իսկ սահմանված նորմի խախատումը կարող է բերել գիրության: Ավելորդ քաշ չունենալու և որովայնային ճարպեր չկուտակելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել:

6. Հարկավոր է ընթրիքի ժամանակ օգտագործել կծու պղպեղ: Սա նպաստում է ճարպերից ազատվելուն: Նման հատկությամբ է օժտված նաև կարմիր նարինջը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական մեկ կտոր կարմիր նարինջ ուտելու դեպքում հնարավոր է նիհարել շաբաթական 1,5 կգ: 

Մթերքներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև` կօգնեն ձեզ նիհարել