«ՀՀԿ-ում վերջնական որոշում չկա, կքննարկվի նաև Արմեն Կարապետյանի հարցը»
07/08/2013 20:20

«ՀՀԿ-ում վերջնական որոշում չկա, կքննարկվի նաև Արմեն Կարապետյանի հարցը»

ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա, թե ով Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում կառաջադրվի որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նշեց, որ տեղյակ է` Կապանում Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ տարածքային կազմակերպության նիստ է եղել և պետք է քննարկվեր նաև ընտրատարածքի պատգամավորի հարցը, սակայն, Գ. Սահակյանի խոսքով, դեռ վերջնական որոշում չկա:

«Թեկնածուի հարցով դեռ վերջանական որոշում չկա, այն պետք է քննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Որոշ անձանց վերաբերյալ քննարկումներ, տեսակետներ կան, սակայն դեռ չենք հրապարակում»- ասաց Գ. Սահակյանը:

Դիտարկմանը, թե քննարկմանը որպես թեկնածու ընտրությունը կանգ է առել Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանի վրա, ՀՀԿ-ում կա՞ նման որոշում, Գ. Սահակյանը նշեց, որ Արմեն Կարապետյանը ՀՀԿ-ի շատ հին անդամներից է, եղել է Կապանի քաղաքապետ, քաջածանոթ է մարզի խնդիրներին, հետևաբար «կքննարկենք նաև նրա հարցը»:
 

«ՀՀԿ-ում վերջնական որոշում չկա, կքննարկվի նաև Արմեն Կարապետյանի հարցը»