Մայրը «Կոշում» գտնվող որդու համար թմրանյութ է տարել
07/08/2013 19:22

Մայրը «Կոշում» գտնվող որդու համար թմրանյութ է տարել

2013թ. օգոստոսի 5-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ.-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև, «B8» գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Կատարվում է հետաքննություն:

 

Մայրը «Կոշում» գտնվող որդու համար թմրանյութ է տարել