Այսօր Մատա Հարիի ծննդյան օրն է
07/08/2013 20:35

Այսօր Մատա Հարիի ծննդյան օրն է

Մատա Հարին դասվում է պատմության ամենահայտնի լրտեսուհիների շարքին, ում իսկական անունը Մարգարիտա Հերտրուդա Ցելլե էր։

Նա ծնվել է 1876 թ.-ի օգոսստոսի 7-ին Նիդերլանդների Լեուվարդեն բնակավայրում, վաղ է որբացել:

Մարգարիտան լավ կրթություն ուներ և ամբողջ 7 տարի բնակվել էր Յավա կղզում՝ իր ամուսնու հետ, ով հարբեցող էր և պարբերաբար դավաճանում էր Մարգարիտային։

Երբ նրանք վերադառնում են Եվրոպա, Մարգարտան թողնում է ամուսնուն ու սկսում աշխատել կրկեսում որպես արևելյան պարերի կատարող։ Շուտով Մարգարիտան՝ ով արդեն ընտրել էր Մատա Հարի կեղծանունը, իսկական աստղի վերածվեց Փարիզում։ Դեռ առաջին համաշխարհային պատերազմից առաջ նրան հավաքագրում է գերմանական հետախուզությունը, իսկ պատերազմից հետո նա արդեն համագործակցում էր նաև ֆրանսիացիների հետ։

Մատա Հարին բացի երկակի լրտես լինելուց, նաև խաղամոլ էր: 1917 թվականին ֆրանսիացիները նրան ձերբակալեցին և դատապարտեցին մահապատժի, որն ի կատար ածվեց հոկտեմբերի 15-ին։ Համարվում է, որ մահապատժի գլխավոր դրդապատճառը եղել է այն, որ նա չափից ավելի շատ էր շփվում բարձր դիրք գրավող ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ, ինչը կարող էր խիստ անցանկալի հետևանքներ ունենալ վերջիններիս համար:
 

Այսօր Մատա Հարիի ծննդյան օրն է