Պաշտոնական. Դոնեցկի «Մետալուրգը» գլխավորեց Տաշուևը
07/08/2013 20:29

Պաշտոնական. Դոնեցկի «Մետալուրգը» գլխավորեց Տաշուևը

Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր տնօրեն Եվգենի Հայդուկը պաշտոնապես հայտարարել է, որ այսուհետ թիմը կմարզի Սերգեյ Տաշուևը:

«Սերգեյ Տաշուևն արդեն ներկայացվել է ֆուտբոլիստներին: Ռուս մասնագետը մեծ փորձ ունի և աշխատել է Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում: Նա մարզել է «Կրասնոդարն» ու Նալչիկի «Սպարտակը»,- հայտարարել է Հայդուկը:

Նշվում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Կուկեսի» հետ խաղում Տաշուևին կօգնի «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն:

Հիշեցնենք, որ «Մետալուրգի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
 

Պաշտոնական. Դոնեցկի «Մետալուրգը» գլխավորեց Տաշուևը