Երեկոյան հնարավոր է ամպամածություն
07/08/2013 10:07

Երեկոյան հնարավոր է ամպամածություն

Հանրապետության տարածքում առայժմ կդիտվի մեծ մասամբ պարզ եղանակ։ Օրվա 2-րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն դեռ էական տեղումներ չեն սպասվում։ Շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն օգոստոսի 8-ին։ Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ցերեկային ժամերին` 12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +19 է:

Meteo-tv.am կայքից տեղեկանում ենք, որ Երևանում օգոստոսի 7-ին օրվա մեծ մասը կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածություն, քամի 7-10մ/վրկ:

Ցերեկը սպասվում է +30+32, երեկոյան +25+27 աստիճան տաքություն:

 

Երեկոյան հնարավոր է ամպամածություն