Անչափահասի բռնաբարության դեպքի առիթով քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
07/08/2013 18:50

Անչափահասի բռնաբարության դեպքի առիթով քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Հատուկ քննչական ծառայության քննիչն անչափահաս Ն.Ղ.-ի բռնաբարության դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունել է վարույթ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Համբարձումյանը (վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչի պաշտոնում) և Սասուն Աբրահամյանը 2013 թվականի օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա Ն.Ղ.-ի հետ:

Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: 

Անչափահասի բռնաբարության դեպքի առիթով քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ