Մոստովոյ. «Մովսիսյանը զիջում է Էմենիկեին»
07/08/2013 18:58

Մոստովոյ. «Մովսիսյանը զիջում է Էմենիկեին»

Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է մոսկովյան թիմի հարձակվող Էմանուել Էմենիկեի` «Ֆեներբախչե» տեղափոխության մասին: Տեղեկացնում է sovsport.ru-ն:

«Էմենիկեի տեղափոխությունը, բնականաբար, զգալի կորուստ է «Սպարտակի» համար: Էմանուելը շատ հաջող էր փոխարինել Վելիտոնին` դառնալով մի շարք կարևոր գոլերի հեղինակ, ինչը ոչ բոլորն են ի զորու անել:

Իհարկե, «Սպարտակում» կա Յուրա Մովսիսյան և հենց նրա վրա հիմա կդրվեն խաղադրույքները: Հաշվի առնելով մոսկովյան թիմի ակտիվությունը տրանսֆերային շուկայում, ըստ իս, նրանք ձեռք կբերեն ևս մեկ ֆուտբոլիստի:

Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա նրան շատ մեծ ավանս են տվել «Թերեքի» հետ խաղից հետո: Իմ կարծիքով` Էմենիկեն մի փոքր ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ է, քան հայը, թեև Յուրան էլ իր առավելություններն ունի: Հիշեք, թե ինչպիսի գոլ նա խփեց «Կուբանին»: Ֆանտաստիկ էր…»,- հայտարարել է Մոստովոյը: 
 

Մոստովոյ. «Մովսիսյանը զիջում է Էմենիկեին»