Մխիթարյան. «Ոտքիս հետ կապված խնդիրներ այլևս չունեմ»
07/08/2013 18:43

Մխիթարյան. «Ոտքիս հետ կապված խնդիրներ այլևս չունեմ»

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով շվեյցարական «Լյուցերնայի» հետ ընկերական խաղում վնասվածք էր ստացել, շարունակում է մարզվել անհատական ծրագրով:

Դեռ պարզ չէ, կկարողանա՞ Հենրիխը մասնակցել Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրի «Աուգսբուրգի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ, սակայն հայ կիսապաշտպանն այլևս չի համբերում և ուզում է խաղադաշտ դուրս գալ: Տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:

«Հուսով եմ, շուտով կվերադառնամ լիարժեք մարզումներին: Չեմ համբերում, թե երբ պետք է մարզվեմ տղաների հետ: Ոտքիս հետ կապված խնդիրներ այլևս չունեմ»,- հայտարարել է Մխիթարյանը:
 

Մխիթարյան. «Ոտքիս հետ կապված խնդիրներ այլևս չունեմ»