Քաղաքացին կալանավորին սպիտակ փոշեզանգված է փոխանցել
07/08/2013 19:39

Քաղաքացին կալանավորին սպիտակ փոշեզանգված է փոխանցել

Նախօրեին, ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Կ.-ի անվամբ ներկայացրած հանձնունքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 և 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված:
Կատարվում է հետաքննություն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին հաղորդում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 

 

Քաղաքացին կալանավորին սպիտակ փոշեզանգված է փոխանցել