Տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզողներին. Առաջարկ
07/08/2013 16:49

Տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզողներին. Առաջարկ

Ոստիկանությունը Ազգային ժողովին կներկայացնի օրենքի նախագիծ, համաձայն որի, ՀՀ տարածքում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողները կպատժվեն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունն որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:
 

Տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզողներին. Առաջարկ