Ս. Սաֆարյան. Պետք է հասնել նրան, որ Երևանն ունենա որակյալ ուղևորափոխադրում
07/08/2013 15:36

Ս. Սաֆարյան. Պետք է հասնել նրան, որ Երևանն ունենա որակյալ ուղևորափոխադրում

Թեև քաղաքացիական հասարակությանը հաջողվեց հասնել սակագնի թանկացման կասեցմանը, սակայն պետք է շարունակել պայքարել և հասնել նաև նրան, որ Երևանն ունենա որակյալ ուղևորափոխադրում։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

 

«Այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես աննախադեպ էր, ուրախացնող է, ապացուցում է, որ այդ առումով լավ միտումներ կան»,- ասաց Ս. Սաֆարյան:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներին, Ս. Սաֆարյանը նկատեց, որ վրանի տեղադրումն արգելելը ֆաշիստական քայլ է. «Քանի՞ անգամ մեր ոստիկաններին պետք է բացատրել, որ բողոքողը մեկ վրանի իրավունք ունի, և դրա հետ կապված տեսարաններ պետք չէ սարքել»:

 

 

Ս. Սաֆարյան. Պետք է հասնել նրան, որ Երևանն ունենա որակյալ ուղևորափոխադրում